ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արամ Խաչատրյանի երաժշտությունը համամարդկային արժեք է

Արամ Խաչատրյանի երաժշտությունը համամարդկային արժեք է
08.06.2022 | 07:21

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ Ա. Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի մեկնարկի առիթով: Բանախոսներն էին Արմեն Սմբատյանը՝ Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Էդուարդ Վուլֆսոնը՝ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Արամ Թալալյանը՝ Հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Մարտին Թովմասյանը՝ «Արամ Խաչատրյան -մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն:

Ա. Սմբատյանը նշեց, որ հունիսի 6-ին՝ Ա. Խաչատրյանի ծննդյան օրը, 18-րդ անգամ անց է կացվում Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը՝ թավջութակ մասնագիտությամբ : Նրա խոսքով՝ չնայած բավականին ծանր վիճակ է ամբողջ աշխարհում, և տեղաշարժը խնդրահարույց է բոլորի համար, այնուամենայնիվ, իրենք կարողացան ապահովել շատ հետաքրքիր ներկայություն. 16 երկրներ մասնակցում են մրցանակաբաշխությանը:

Դիմել էին ավելի քան 50 թավջութակահարներ, ժյուրին ընտրել է նրանցից 20-ին, և 20-նն էլ այսօր պետք է մասնակցեն մրցույթին: Նպատակներից ամենակարևորը այն է, որպեսզի աշխարհում հնչի խաչատրյանական երաժշտությունը, և այսօր 5000-ից ավելի երաժիշտներ ամբողջ աշխարհից կատարում են Ա. Խաչատրյանի կոնցերտները: Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիան (WFIMC), որի նստավայրը Ժնևում է, իրենց հետ շատ սերտ համագործակցում է, նրանց առաջարկով է ժյուրիի նախագահ ընտրվել Է. Վուլֆսոնը, ով հանրաճանաչ երաժիշտ է: Քրիստոֆեր Րունինգը՝ ԱՄՆ ից, երկրորդ անգամ է ժյուրիի անդամ, Դմիտրի Յաբլոնսկին՝ Իսրայելից, մի քանի անգամ եղել է Երևանում, նա հայտնի թավջութակահար և դիրիժոր է, Մարտին Էնգստրոմը Շվեդիայում հայտնի «Վերբիեր» փառատոնի հիմնադիր-տնօրենն է, Օլեգ Սենդեցկին է մասնակցում է ժյուրիի աշխատանքներին՝ Մարիինյան թատրոնի գլխավոր թավջութակահարը, Հայաստանը ներկայացնում է հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, թավջութակահար Արամ Թալալյանը: Է. Վուլֆսոնի համոզմամբ՝ այս մրցույթը արտիստներին բացահայտվելու մեծ հնարավորություն է տալիս, ինչն ինքնին նշանակում է ծառայել երաժշտությանը. «Այսօր մեծ տոն է ոչ միայն Հայաստանի համար այլև ամբողջ աշխարհի համար, որովհետև Արամ Խաչատրյանը և նրա երաժշտությունը համամարդկային արժեք են»:

Մրցույթն անցկացվելու է 3 փուլով, որոնք բաց են երաժշտասերների համար: Հունիսի 13-ին կկայանա մրցույթի փակման արարողությունը: Առաջին անգամ մրցույթը կհեռարձակվի ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) կայքում:


Անժելա Վարդանյան

Դիտվել է՝ 31473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ